23.11.2012|
11:29
Համբույրը մարդկային սիրո արտահայտման ամենատարածված ձևն է։ Համբուրում են ամենաշատը մայրերն իրենց զավակներին, ապա հայրերը (թող հայրերը չնեղանան, բայց դա փաստ է յուրաքանչյուր նորմալ ընտանիքում), ապա իրար սիրող զույգերը, ամուսինները, կա և, այսպես ասած, անկիրք համբույր ընկերների ու ընկերուհիների միջև, քրոջ ու եղբոր, հարազատների ու բարեկամների միջև։